ՆԱՏՕ-ի բազաները տեղակայվելու են ՀՀ-ում, իսկ ՌԴ զորքերը «դուրս են շպրտվելու». Վիկտոր Սոբոլև
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄՆ վերընտրված նախագահի՝ իր երկրի ազդեցությունն ընդլայնելու հավակնոտ ծրագրերը վկայում են այն մասին, որ Դոնալդ Թրամփը կարող է դառնալ Ռուսաստանի ամենալուրջ հակառակորդներից մեկը։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Վիկտոր Սոբոլևը։
Այս իրավիճակը չափազանց վտանգավոր է անվանել Անդրկովկասում Ռուսաստանի շահերի համար՝ հայտարարելով, որ նման պայմանագրերը հակասում են Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերին։
«Իհարկե, դա սպառնում է Ռուսաստանի շահերին Անդրկովկասում։ Ի վերջո, հենց Թրամփն է այժմ ԱՄՆ-ում իշխանության ղեկին, այլ ոչ թե կաղող ու ընկնող Բայդենը։ Սա մի մարդ է, ով ցանկանում է Ամերիկան մեծացնել: Եվ մենք այս մեծության կարիքը բացարձակ չունենք։ Այն, որ նա խառնվել է Հայաստանում, առաջին նշանն է, որ նա անպայման լինելու է մեր թշնամին և, հավանաբար, ամենալուրջը», – նշել է Սոբոլևը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի բազաները տեղակայվելու են Հայաստանում, իսկ ՌԴ զորքերը «դուրս են շպրտվելու» այնտեղից։
«Մեր ռազմաբազաները գտնվում են Գյումրիում և Երևանում։ Սա շատ լուրջ է։ Ամբողջ հարավային ուղղությունը պետք է ուժեղացվի», – նշել է պաշտոնյան: