Ճապոնիան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում
Ճապոնիան հորդորում է Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Ղարաբաղում և երկխոսություն սկսել,- ասված է Ճապոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության
մեջ։
«Ճապոնիան լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի
սրմամբ և վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ագրեսիան և
ռազմական գործողությունները»։