31 Մայ
2025
21.1° c ԵՐԵՎԱՆ
13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի անվտանգության կաբինետը վավերացրել է հրադադարի մասին համաձայնագիրը

Իսրայելի անվտանգության կաբինետը վավերացրել է հրադադարի մասին համաձայնագիրը

Իսրայելի անվտանգության կաբինետը վավերացրել է ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների հետ փոխանակելու վերաբերյալ հրադադարի համաձայնագիրը․ հայտնում է The Guardian-ը։ 

Երկրի անվտանգության կաբինետը որոշմանը հավանություն է տվել ուշացումով՝ մտավախություն առաջացնելով, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև վերջին պահին տարաձայնությունները կարող են համաձայնագրի չստորագրման պատճառ դառնալ։

Համաձայնագիրն այժմ պետք է հաստատվի ամբողջ կառավարության կողմից, որպեսզի այն հնարավոր լինի կյանքի կոչել կիրակի՝ առաջին պատանդների և բանտարկյալների ազատ արձակմամբ:

Ռազմագերիներ