18 Հուն
2025
-2.7° c ԵՐԵՎԱՆ
0.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, որոնց ճակատագիրը որոշում է թշնամին

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, որոնց ճակատագիրը որոշում է թշնամին

Դավիթ Իշխանյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Լևոն Մնացականյան, Արայիկ Հարությունյան․․․ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են, որ այսօր Բաքվի դատարանում են` մեղադրյալի կարգավիճակով, մի շարք չգործած հանցանքների համար։ Նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում, որովհետև պաշտպանել են հայրենիքն ու այնտեղ ապրելու՝ իրենց իրավունքը։

Հայ գերիների վերադարձը բանակցային սեղանից ու օրակարգից դուրս թողած Հայաստանի կառավարությունն էլ շարունակում է լուռ ու համր ձևանալ։ Այսպես կոչված դատավարությունը, որը Հայաստանի ամոթն ու խարանն է դառնալու, տեղի է ունենալու այսօր՝ հունվարի 17-ին։

Իսկ ովքե՞ր են Բաքվում պահվող ռազմաքաղաքական պատանդներն ու ինչպե՞ս են հայ պաշտոնյաները հայտնվել թշնամու ձեռքում։