Մենք կապի մեջ ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ իրավիճակի
անհապաղ դեէսկալացիա համատեղ հորդորելու համար և կոչ անելու Ադրբեջանին ուղիղ երկխոսության
գնալ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ․ «Ամերիկայի
ձայն»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն
Ուաթսոնը։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում
Ադրբեջանի ռազմական գործողություններով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել
այս ռազմական գործողությունները, որոնք վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական
իրավիճակը և խաթարում խաղաղության հեռանկարները»,- ասել է Անվտանգության խորհրդի խոսնակը։