ՀՀ-ն լրացուցիչ ապացույցներ կներկայացնի ՄԻԵԴ՝ Բաքվում հայ գերիների դատավարության հետ կապված
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 և 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանում կայացել է օկուպացված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ շինծու գործերով դատավարությունը: