Ո՞վ է ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանն ու ինչո՞վ է հայտնի
Բարձրագույն Դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սիրունյանը ծնվել է 1971 թվականին Վրաստանում: 1993 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
1993-2009թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում որպես վարչության դատախազ: 2001թ. Մինչև օրս դասավանդում է Երևանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնում: Մի քանի տասնյակ գրքերի հեղինակ է։ Ունի սեփական իրավաբանական ընկերությունը։
Այսօր Ազգային Ժողովի օրակարգում նաև նրա ընտրության հարցն է։ Քաղհասարակության ներկայացուցիչները, իրավաբանական ընկերություններն ու տարբեր ՀԿ-ներ արդեն քննադատել են նրա թեկնածությունը։
Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իսկ Ալեքսանդր Սիրունյանն ընդգծված քաղաքական հայացքներ ունի, ավելին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Նա աչքի է ընկնում սոցիալական ցանցերում իր գրառումներով, որտեղ գործածում է ոչ եթերային բառապաշար ու տարածում է ատելության խոսք։
Սիրունյանը 2019 թվականին Փաստաբանների պալատի կողմից կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել՝ փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Դեռ 2022 թվականին, երբ Արցախում շրջափակում էր, վերջինս ծաղրում էր Արցախի հայրենակիցներին և այնտեղ ստեղծված իրավիճակը։