20 Հուն
2025
-0.9° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը դուրս կգա ԳՀՀԾ-ից, եթե Արևմուտքի երկրները ճնշում գործադրեն նրա վրա. ԱԳՆ

Իրանը դուրս կգա ԳՀՀԾ-ից, եթե Արևմուտքի երկրները ճնշում գործադրեն նրա վրա. ԱԳՆ

Իրանը դուրս կգա միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ), եթե եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն գործի դնեն «ձգանի մեխանիզմը»: Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Ինչ վերաբերում է «ձգանի մեխանիզմ» անվամբ հայտնի փաստարկի կիրառմանը, մենք դեռ Հասան Ռոհանիի կառավարության ժամանակներից հասկացրել ենք, որ եթե այդ լծակն օգտագործվի Իրանի վրա ճնշում գործադրելու համար, մեր պատասխանը համաչափ կլինի. ըստ էության, որևէ պատճառ չի մնա, որ Իրանը մնա որոշակի համաձայնագրերի մեջ»,- հայտարարել է Բաղային։