21 Հուն
2025
-1.7° c ԵՐԵՎԱՆ
-1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցանկացած հարաբերություններում կան հարցեր, որոնք լուծում են պահանջում․ Լավրով

Ցանկացած հարաբերություններում կան հարցեր, որոնք լուծում են պահանջում․ Լավրով

Մոսկվան և Երևանը հանդես են գալիս բաց և ազնիվ երկկողմ երկխոսության օգտին և կքննարկեն մտահոգությունները։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այսօր ես և Արարատ Սամվելովիչը պայմանավորվեցինք, որ մենք նույնպես կշարունակենք անկեղծ ու ազնիվ խոսել միմյանց հետ, ինչպես դա արեցինք նախորդ հանդիպումների ժամանակ, այն մտահոգությունների մասին, որ Հայաստանն ունի Ռուսաստանի, և Ռուսաստանը՝ Հայաստանի հետ կապված։ Մենք նաև կփորձենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի լրատվական տարածքը չօգտագործվի մեր երկրների վատը կամեցողների կողմից՝ նորմալ աշխատանքային հարաբերությունները ինչ-որ բարդի վերածելու համար»,- նշել է Լավրովը։

«Ես ևս մեկ անգամ կասեմ, որ մենք լիովին հասկանում ենք բաց, ազնիվ երկխոսության անհրաժեշտությունը, և մեր ղեկավարները մեզ օրինակ են ծառայում, և ես համոզված եմ, որ դա ճիշտ ճանապարհ է, և ինձ թվում է, որ իմ գործընկերը համաձայն են սրա հետ»,- հավելել է ՌԴ ԱԴ ղեկավարը։

Ինչպես նշել է Լավրովը, ինքը չգիտի մի երկիր, որի հետ հարաբերությունները պարզ լինեն։

«Ինքներդ պատկերացրեք՝ մենք պարզ հարաբերություններ ունենք X երկրի հետ: Դե, այդպես չի լինում, ցանկացած հարաբերություններում կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, և որքան մոտ են երկրներն ու ժողովուրդները, այնքան հարուստ է նրանց փոխգործակցությունը բոլոր ոլորտներում՝ քաղաքական, անվտանգության, տնտեսագիտության, հումանիտար, մշակույթում, և որքան հարուստ են հարաբերությունները, այնքան ավելի շատ են լինում պրակտիկ հարցերը»,- շարունակել է նախարարը։