22 Հուն
2025
1.3° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի շարք կազմակերպություններ դիմել են ԵԽԽՎ-ին Ադրբեջանի պատվիրակության գործունեությունը հետագայում ևս կասեցնելու համար

Մի շարք կազմակերպություններ դիմել են ԵԽԽՎ-ին Ադրբեջանի պատվիրակության գործունեությունը հետագայում ևս կասեցնելու համար

Լրագրողների պաշտպանության կոմիտեն՝ CPJ-ն,  միացել է ինը այլ կազմակերպությունների՝ կոչ անելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանին՝ վիճարկելու Ադրբեջանի աճող բռնաճնշումները, այդ թվում՝ լրատվամիջոցների դեմ:

Ադրբեջանական պատվիրակությունը ներկայումս դադարեցրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) մասնակցությունը, քանի որ երկիրը չի կատարել մարդու իրավունքների վերաբերյալ պարտավորությունները, նշվել է միացյալ նամակում, որտեղ ներկայացվել են մի շարք օրինակկներ։

Համատեղ նամակը կոչ է անում խորհրդարանականներին պահպանել Ադրբեջանի պատվիրակության գործունեության կասեցումը ԵԽԽՎ-ում 2025թ-ի հունվարին մեկնարկող նստաշրջանում, քանի դեռ չեն կատարվել հիմնական պահանջները, այդ թվում՝ բանտարկված լրագրողների ազատ արձակումը: Այն նաև կոչ է անում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին 52-րդ հոդվածով հետաքննություն սկսել Ադրբեջանի նկատմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մշտական խախտման կապակցությամբ, դրույթ, որը նախկինում կիրառվել էր այդ երկրի դեմ 2015 թվականին: