22 Հուն
2025
-2.6° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դավիթ Սահակյանցի ստուդիան զրկվում է տարածքից. ահազանգում է մուլտիպլիկատորը

Դավիթ Սահակյանցի ստուդիան զրկվում է տարածքից. ահազանգում է մուլտիպլիկատորը

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցին պատկանող «Սահակյանց» անիմացիոն ստուդիան, որը գործում է Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում, զրկվում է պետության կողմից անհատույց տրամադրված տարածքից․ ահազանգում է անձամբ Սահակյանցը։

«ՀՀ կառավարության որոշման համաձայն` Սահակյանց ստուդիային զրկում են տարածքից, որը տրամադրվել էր անհատույց 2014 թ․-ին կնքված պայմանագրով և դեռ երկար տարիներ պետք է ծառայեր երեխաներին և ուսանողներին կրթելու, բազմաթիվ երեխաների հյուրընկալելու՝ հայկական անիմացիային ծանոթացնելու և նոր անիմացիոն ֆիլմեր ու նախագծեր ստեղծելու նպատակով։ Ոմանք կարծում են, որ դա այնքան էլ կարևոր գործ չէ․․․»,– գրել է Սահակյանցը։

Նա նշել է, որ դեռ առնվազն 10 տարի կարող էին աշխատել ու դասավանդել, բայց գործող իշխանությունը միայն մեկ նպատակ ունի` քանդել, ոչնչացնել և վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր իրենց դեմ են։

Իրավիճակով պայմանավորված, «Սահակյանց» անիմացիոն ստուդիայի դասընթացների նոր ուսումնական տարվա ընդունելությունը հետաձգվում է անհայտ ժամանակահատվածով։

Հիշեցնենք, որ Դավիթ Սահակյանցը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի պատգամավորական ցուցակով։ Նա ցուցակի 44-րդ համարն էր։