23 Հուն
2025
-5.8° c ԵՐԵՎԱՆ
-3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Պուտինի հետ Ուկրաինայի հարցում համաձայնության չեկանք,  ստիպված կլինեմ բարձր հարկեր և պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ․ Թրամփ

Եթե Պուտինի հետ Ուկրաինայի հարցում համաձայնության չեկանք, ստիպված կլինեմ բարձր հարկեր և պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմն ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի Ուկրաինայի հարցով բանակցություններից․ գրում է Reuters գործակալությունը։

«Ես չեմ ուզում վնասել ռուս ժողովրդին։ Ուզում եմ մեծ լավություն անել Ռուսաստանին, որի տնտեսությունը փլուզվում է։ Պուտինը պետք է դադարեցնի այս անհեթեթ պատերազմը։ Եթե մենք համաձայնության չհասնենք, այլ ելք չեմ ունենա, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ ՌԴ-ն վաճառում է ԱՄՆ-ին և այլ երկրներին»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ ասել է, որ դիտարկում են Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը՝ ընդգծելով՝ իր կարծիքով Եվրամիությունը պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերի Ուկրաինային։

«Մենք խոսում ենք Վլադիմիր Զելենսկիի հետ և շատ շուտով կխոսենք նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը։