23 Հուն
2025
0° c ԵՐԵՎԱՆ
-1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայում ռուսական բազաների ապագայի հետ կապված հարցերը բանակցությունների փուլում են․ Սիրիայի ՊՆ

Սիրիայում ռուսական բազաների ապագայի հետ կապված հարցերը բանակցությունների փուլում են․ Սիրիայի ՊՆ

Սիրիայի տարածքում ռուսական ռազմակայան բազաների ապագայի և Ռուսաստանի և Սիրիայի հարաբերությունների հարցերը բանակցությունների փուլում են․ այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան։ Սիրիայում ռուս զինվորականները տեղակայված են Խմեյմիմ ավիաբազայում և Տարտուսում գտնվող ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոնում։

«Դեռևս պարզ չէ, թե ինչպիսին կլինի վերջնական որոշումը։ Մենք դեռ հրահանգներ չենք ստացել։ Սակայն բանակցություններ են ընթանում, որոնք վարում է ղեկավարությունը՝ ԱԳՆ-ի մասնակցությամբ»,- ասել է Մուրհաֆ Աբու Կասրան։

Ինչպես նշում է «Коммерсантъ»-ը, երկկողմ համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը կարող է Սիրիայի տարածքում ռազմակայաններ օգտագործել մինչև 2066 թվականը։