15 Հնս
2025
30° c ԵՐԵՎԱՆ
21.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
USAID-ի խնդիրները կասկածի տակ են դնում Փաշինյանի ու նրա շրջապատի քաղաքական ապագան

USAID-ի խնդիրները կասկածի տակ են դնում Փաշինյանի ու նրա շրջապատի քաղաքական ապագան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 90 օրով սառեցրել է ֆինանսական օգնությունն այլ երկրներին։ Փողեր կորցրածների թվում էր նաև Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Այս կառույցը ֆինանսավորել է բազմաթիվ ծրագրեր հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հայաստանում, որը վերջերս ակտիվորեն ուշադրության է արժանացել արևմտյան երկրների կողմից․ գրել է News.ru-ն։

USAID-ի գործունեությունը կենտրոնացած է այլ երկրներում ժողովրդավարության և ազատական օրակարգի խթանման վրա․ նշել է ամերիկացի Դմիտրի Դրոբնիցկին: Նրա խոսքով՝ գործակալությունը հսկայական բյուջե կամ ուժեղ ազդեցություն չի ունեցել պետությունների ղեկավարության վրա, սակայն այս կազմակերպության գործակալները աշխատել են աշխարհի գրեթե բոլոր ծայրերում։

ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում աշխատում է 1992 թվականից։ Սակայն հենց վերջին շրջանում է, որ գործակալությունը նկատելիորեն ակտիվացել է հանրապետությունում։ Դրոբնիցկու խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է լիբերալ էմիսարների գործունեությանը, որոնք տարբեր երկրներում առաջ են քաշել համապատասխան օրակարգը, սակայն հետխորհրդային տարածքը համարվում է նրանց առաջնահերթություններից մեկը։ Նրա խոսքով՝ կազմակերպության համար Հայաստանը համարվում էր ողջ հետխորհրդային տարածքի բանալին։

Թրամփի քաղաքականությունը սկզբունքորեն տարբերվում է դեմոկրատների քաղաքականությունից։ Ըստ փորձագետների՝ ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունը Հայաստանում ուղղված էր երկրում ԱՄՆ-ի ազդեցության մեծացմանը։

Այսպիսով, USAID-ի խնդիրները կարող են դառնալ Կովկասում ԱՄՆ քաղաքականության ամբողջական վերանայման առաջին նշանը։ Իսկ դա կասկածի տակ է դնում Փաշինյանի ու նրա շրջապատի քաղաքական ապագան։

Ռազմագերիներ