Եթե նավթի գինը նվազի, Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել․ Դոնալդ Թրամփ
Եթե նավթի գինը նվազի, Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Քանի դեռ նավթի գինը բարձր է, այս հակամարտությունը կշարունակվի, մենք կնվազեցնենք նավթի գները և Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը»,- ասել է Թրամփը։
Նա նշեց, որ նման միջոցները պետք է «վաղուց ձեռնարկված լինեին»։
Թրամփը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնելու պատերազմը, գնդակը Ռուսաստանի դաշտում է․
«Արդյոք այս տարի կավարտվի՞ պատերազմը․ հարցրեք Ռուսաստանին։ Ուկրաինան պատրաստ է համաձայնության»։