Արման Սահակյանի և ևս 7 անձի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն․ ՔԿ
Արման Սահակյանն ու ևս 7 անձ երեկ ձերբակալվել են, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, նրանց նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն. hայտնում են Քննչական կոմիտեից։
Նրանք մեղադրվում են պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, նույն լիազորությունները գործածելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու համար։
«Քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ՝ այն բանի համար, որ նրանք 2012-2015թթ. Երևան քաղաքում գտնվող երեք ուսումնական հաստատությունների զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց»,-հայտնել են Քննչական կոմիտեից։