24 Հուն
2025
0° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը  ստիպում է Հայաստանին խզել կապերը Ռուսաստանի հետ՝ հայ ժողովրդին պարտադրելով խորթ ու կեղծ արժեքներ․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը ստիպում է Հայաստանին խզել կապերը Ռուսաստանի հետ՝ հայ ժողովրդին պարտադրելով խորթ ու կեղծ արժեքներ․ ՌԴ ԱԳՆ

Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում․ Արևմուտքը մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա և դրդում նրան խզել ավանդական հարաբերությունները Մոսկվայի հետ․ այս մասին հայտարարել էն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների։

«Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, ինչը շատ առումներով պայմանավորված է Արևմուտքի քայլերով։ Նրանք անցած տարվա ընթացքում մեծացրին ճնշումը Հայաստանի վրա՝ դրդելով խաթարել Ռուսաստանի հետ ավանդական կապերը, պարտադրեցին հայ ժողովրդին խորթ արժեքներ։ Ցավոք, Հայաստանում հաճախ  դրական արձագանքի արժանացան Ռուսաստանին իրենցով փոխարինելու մասին ԱՄՆ-ի և ԵՄ-ի չհիմնավորված խոստումները, այնինչ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության անկյունաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ Հայաստանի տնտեսական բարեկեցության երաշխիքը»,-  հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։