ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշմանը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշմանը․ ТАСС գործակալությանը հայտնել է ԵՄ Խորհրդում երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը։
«Այո, մշտական ներկայացուցիչներն այսօր առավոտյան համաձայնության են եկել Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշման շուրջ»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ այժմ այդ որոշումը պետք է ֆորմալ հաստատվի ԵՄ խորհրդի կողմից, ինչը կարող է տեղի ունենալ հունվարի 27-ին՝ ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Դեկտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովը պաշտոնապես հանդես էր եկել վրացի պաշտոնյաների և դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու առաջարկով։