ԱՄՆ պետքարտուղարը և Չինաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Թայվանի հարցը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Չինաստանի արտգործնախարարը Ռուբիոյին ներկայացրել է Պեկինի սկզբունքային դիրքորոշումը Թայվանի հարցի վերաբերյալ:
«Վաշինգտոնը պետք է զգույշ լինի Թայվանի հարցում։ Թայվանը հնագույն ժամանակներից Չինաստանի տարածքի մի մասն է, և մենք երբեք թույլ չենք տա դրա անջատումը Չինաստանից»,- հայտարարել Է Վան Ին: