24 Հուն
2025
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ն աջակցում է Թրամփի և Պուտինի միջև  հնարավոր բանակցություններին

ՄԱԿ-ն աջակցում է Թրամփի և Պուտինի միջև հնարավոր բանակցություններին

ՄԱԿ-ն աջակցում է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հնարավոր բանակցություններին։ Այս մասին հայտարարել են գլխավոր քարտուղարի գրասենյակից՝ մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների հայտարարությունները երկխոսության պատրաստակամության մասին, գրում է ТАСС գործակալությունը։

«Մենք աջակցում ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև ցանկացած բանակցությունների, և հուսով ենք, որ նրանք կշարունակեն հասնել երկխոսության», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը ՝ ի պատասխան Պուտինի հետ հնարավորինս շուտ հանդիպելու ցանկության մասին Թրամփի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։