ԱՄՆ Պետքարտուղարությունը ժամանակավորապես դադարեցնում է արտաքին օգնությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին օգնության գրասենյակի կողմից մշակված և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից հաստատված որոշման մեջ ասվում է, որ դադարեցվել են Իսրայելի և Եգիպտոսի ռազմական ֆինանսավորման համար հատկացումները, գրում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ընդամենը ժամեր անց, Թրամփը կարգադրեց 90-օրյա ընդմիջում անել արտաքին օժանդակության համար՝ մինչև իր արտաքին քաղաքականության արդյունավետության և հետևողականության վերանայմանը, սակայն հրամանի շրջանակը հայտնի չէր:
Պետդեպարտամենտի որոշման մեջ ասվում է, որ այն ուժի մեջ է մտնում անմիջապես, բարձրաստիճան պաշտոնյաները կապահովեն, որ օրենքով թույլատրված առավելագույն չափով նոր պարտավորություններ չկատարվեն արտաքին օգնության համար, քանի դեռ Ռուբիոն որոշում չի կայացրել վերանայումից հետո: