ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության
ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է երկխոսության գնալ ԱՄՆ իշխանությունների հետ։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու Մարզուկը։
«Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ երկխոսության։ Թրամփը լուրջ նախագահ է», – նշել է նա։
«ՀԱՄԱՍ»-ի ղեկավարության դիրքորոշումը բոլոր կողմերի հետ երկխոսության բաց լինելն է, բացի Իսրայելից»,- ընդգծել է Աբու Մարզուկը։