27 Հուն
2025
-3° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականության և հայ ժողովրդի դիմադրությունն ապահովող համակարգերի դեմ է․ Աբրահամյան

Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականության և հայ ժողովրդի դիմադրությունն ապահովող համակարգերի դեմ է․ Աբրահամյան

Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականության և հայ ժողովրդի դիմադրությունն ապահովող համակարգերի դեմ է․ այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Եվ այս համատեքստում պետք է դիտարկել իրենց շահերը սպասարկող Փաշինյանի ռեժիմի միջոցով հայկական ինքնությանը, պատմությանը, մշակույթին, Հայ Առաքելական Եկեղեցուն, պատմական հիշողությանն ու ժառանգությանը հասցվող հարվածները:

Նպատակը` հային զրկելն է իր արմատներից ու այն ամենից, ինչը նույնիսկ պետականության բացակայության պայմաններում մեզ թույլ է տվել գոյատևել, ինքնապահպանվել ու պայքարել:

Թուրքիան ու Ադրբեջանը կարողացել են հասնել 2018-ի իրենց ցանկալի փոփոխությանը, հետևողականորեն ջարդել մեր պետական ինստիտուտները, այս տարիներին թույլ չեն տվել իշխանության փոփոխություն, սակայն այն, ինչ իրենց համար հասանելի կամ իրականալի չի եղել` անում են Փաշինյանի միջոցով:

Հայոց Ցեղասպանության ուրացումը` անկախ նրանից, թե ինչ երանգներով կամ կոնտեքստում կներկայացվի, ասածիս մի բաղադրիչն է և որքան ուշ հանրային դիմադրությունը հաջողություն գրանցի, այնքան խորը մեր ներսի ու դրսի թշնամիները կներթափանցեն դեպի հայկական աշխարհ»,- գրել է նա: