30 Հուն
2025
-5.7° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին հանդիպել է Մակրոնի հետ

Զելենսկին հանդիպել է Մակրոնի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկվել է Ուկրաինային հետագա աջակցությունը․ այս մասին նշել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության ոլորտում համագործակցությանը և Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության երաշխիքների հնարավոր ձևաչափերին։

«ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացում մենք Ֆրանսիայի աջակցության հույս ունենք։ Շնորհակալ եմ Ֆրանսիային արդար և կայուն խաղաղության ճանապարհին Ուկրաինայի մշտական ​​և անփոփոխ աջակցության համար»,- նշել է նա։

Նախօրերին հաղորդվել էր, որ Զելենսկին մեկնել է Լեհաստան, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացնելու: