30 Հուն
2025
6.3° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն առանձնահատուկ «հաջողությունների» է հասել ազգային ինքնության դեմ պայքարում. EADaily

Փաշինյանն առանձնահատուկ «հաջողությունների» է հասել ազգային ինքնության դեմ պայքարում. EADaily

Հետխորհրդային տարածքում կարելի է նկատել մեկ ապշեցուցիչ երևույթ. Մոսկվայի թելադրանքի և ազգային վերածննդի դեմ պայքարի պատրվակով ԽՍՀՄ-ից անջատված նախկին խորհրդային հանրապետությունները հաճախ հանդիպում են ոչ միայն սոցիալ-տնտեսական դժվարությունների, այլև՝ ազգային ինքնության ճգնաժամի. գրել է EADaily-ին:

Այս անգամ խոսքը Հայաստանի մասին է, որը նույնիսկ խորհրդային տարիներին, ազգային ինքնաճանաչման առումով, բավականին առաջադեմ էր համարվում։ Հանուն պատմական Հայաստանի վերածննդի և Լեռնային Ղարաբաղի հետ վերամիավորման, «քարերի երկիրը» դուրս է եկել ԽՍՀՄ կազմից։ Բայց անկախության տասնամյակների ընթացքում տեղի է ունեցել մի պարադոքսալ բան. անկախ Հայաստանում, չապրելով «Մոսկվայի իշխանության տակ», ինչ-ինչ պատճառներով ազգային ինքնագիտակցությունը խիստ թուլացել է։ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը և դրա մասնակիցները առանձնահատուկ «հաջողությունների» են հասել ազգային ինքնության դեմ պայքարում։ Հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է. «Պետք է նաև վերադառնանք Հայոց ցեղասպանության պատմությանը, հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչու՞, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք դա ընկալել…Ինչպե՞ս է ստացվում, որ 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար։ Ինչպե՞ս եղավ, որ Հայոց ցեղասպանության օրակարգը ի հայտ եկավ 1950թ-ին»: Ինչպես նկատել է պարբերականը, Հայաստանի վարչապետի հայտարարությունը շատ տարօրինակ էր, քանի որ ցեղասպանություն տերմինը ներդրվել է 1940-ականներին։ Այն առաջին անգամ օգտագործվել է իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թվականին: Ավելին, Փաշինյանը, ըստ էության, քողարկում է Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի կողմից իրականացվող ցեղասպանության ժխտումը՝ հռետորական հարցեր տալով։

Հայաստանի վարչապետն արդյունավետ կերպով առաջ է տանում թուրքական նարատիվները: Որքան էլ սարսափելի է, Հայաստանի ներկայիս վարչապետը տարիներ առաջ ևս նման տեսլական ուներ, ինչը կարելի է տենել 2009 թ-ի Փաշինյանի բանտային օրագրից հատվածներում: Ամփոփելով՝ ստացվում է, որ Փաշինյանի կողմնակիցներն առաջարկում են հրաժարվել Ցեղասպանության ճանաչման և դատապարտման պայքարից, ինչպես նաև հանուն «իսկական Հայաստանի» հրաժարվել Ղարաբաղից՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտություն կնքելու համար: Այն, ինչ անում են Փաշինյանի կողմնակիցները, ազդում է մեծ քաղաքականության վրա, որը վերաբերում է ողջ տարածաշրջանին։ Իսկ այն, որ պաշտոնական Երևանը միակողմանի զիջումների քարոզչություն է իրականացնում Անկարայի ու Բաքվի նկատմամբ, նույնպես ամենալուրջ հետևանքներն է ունենում։ «Ցեղասպանության և «պատմական Հայաստանի» թեմայով մանիպուլյացիաները աշխարհաքաղաքական շրջադարձի բաղկացուցիչ մասն են։ Չնայած Հայաստանի եվրաինտեգրման մասին խոսակցություններին, իրական պատճառն այն է, որ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները իր թյուրքական հարևանների հետ ոչ թե հանուն խաղաղ գոյակցության, այլ որպեսզի ամբողջությամբ անցնի Ռուսաստանի և Իրանի թշնամիների ճամբարը»,- գրել է կայքը։