18 Ապր
2025
6° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել վարչապետի դեմ

Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել վարչապետի դեմ

Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել վարչապետ Ջորջիա Մելոնիի և 2 նախարարի դեմ՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզվող լիբիացի հրամանատարին հայրենադարձելու համար, գրում է CNN-ը:

Մելոնին նշել է, որ խոսքը հրամանատար Ուսամա Անջիեմին (հայտնի է նաև որպես Օսամա ալ Մասրի) ենթադրյալ ցուցաբերված օգնության և աջակցության մասին է: Հետաքննության թիրախում են նաև արդարադատության և ներքին գործերի նախարարները:

Մելոնիի կառավարությունը քննադատվել է ընդդիմության, իրավապաշտպան խմբերի և հենց ՄՔԴ-ի կողմից՝ Ալ Մասրիին ազատ արձակելու համար այն բանից հետո, երբ նա ձերբակալվել էր հյուսիսային Թուրին քաղաքում՝ միջազգային դատարանի որոշմամբ:

Ռազմագերիներ