20 Ապր
2025
14.4° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի ԶՈՒ անօդաչուն հարվածել է Բելգորոդի Ռազումնոյե գյուղին, որի հետևանքով զոհվել են մայր և երեխա

Ուկրաինայի ԶՈՒ անօդաչուն հարվածել է Բելգորոդի Ռազումնոյե գյուղին, որի հետևանքով զոհվել են մայր և երեխա

Բելգորոդի մարզի Ռազումնոյե գյուղում ուկրաինական անօդաչուն գրոհել է մասնավոր տան վրա, ինչի հետևանքով մայր և երկու տարեկան երեխա են մահացել, կան վիրավորներ․ այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«ԱԹՍ-ով բնակելի տան գրոհի հետևանքով տեղի է ունեցել ամենասարսափելին` մահացել են երկու տարեկան երեխա և նրա մայրը… Տանը ևս մեկ երեխա է եղել և նրա հայրը, նրանք վիրավորվել են։ Շտապօգնության բրիգադները նրանց հիվանդանոցներ են տեղափոխում»,- գրել է Գլադկովը Telegram-ի ալիքում։

Մարզպետը հավելել է, որ գրոհի հետևանքով տունը մասամբ փլուզվել է, փորձագիտական ​​գնահատական է անհրաժեշտ։ Մարզպետը նշել է, որ տունը հսկում են ինքնապաշտպանության մարտիկները։

Ռազմագերիներ