24 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ նախագահի խոսքերը ցույց են տալիս, որ նա վախենում է բանակցություններից

ՌԴ նախագահի խոսքերը ցույց են տալիս, որ նա վախենում է բանակցություններից

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները գրեթե 3 տարի շարունակվող պատերազմին վերջ դնելու ուղիների մասին՝ ասելով, որ Ռուսաստանի նախագահի խոսքերը ցույց են տալիս, որ նա վախենում է բանակցություններից և ձգտում է հակամարտությունն անվերջ դարձնել. Այս  մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։

«Պուտինը ևս մեկ անգամ հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմն անվերջ դարձնելու համար», – հայտարարել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է խաղաղության շուրջ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, սակայն միևնույն ժամանակ ընդգծել էր, որ Զելենսկին չի կարող ստորագրել ոչ մի փաստաթուղթ, քանի որ նրա իշխանությունը «ոչ լեգիտիմ է»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026