20 Ապր
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
12.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ն ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել․ Gallup-ը հարցման արդյունքներ է հրապարակել

ՔՊ-ն ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել․ Gallup-ը հարցման արդյունքներ է հրապարակել

Եթե խորհրդարանական ընտրությունները լինեն առաջիկա կիրակի, քաղաքացիների միայն 11,3%-ը միայն կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, սա ռեկորդային ցածր ցուցանիշ է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հարցման արդյունքներ է հրապարակել։

«եթե հաշվի առնենք, որ անգամ այս ցուցանիշը գրանցվել է վերջին կրկին աղմկահարույց հայտարարություններից հետո, կարծում եմ՝ մենք այժմ ունենք որոշակի նվազում ևս, բայց սա այն նվազումն է, որը մենք արձանագրել ենք մինչև հունվարի 22-ը»,-ասել է Արամ Նավասարդյանը։

Նա մեկ այլ փոփոխության մասին էլ է խոսել․ ԴՕԿ կուսակցությունը, 8% արդյունք գրանցելով, առաջ է անցել է «Հայաստան» դաշինքից, որը գրանցել է 6,5%։ Նրանց դիրքերը նախորդ հետազոտություններում հակառակ էին և «Հայաստան» դաշինքն ավելի առաջ էր։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2,4% է գրանցել, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2,3%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1,8%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 0,9%։ «Սրբազան պայքարը» 0,5% է ստացել, «Ազգային ժողովրդական բևեռը»՝ 0,2%, «Քրիստոնյա ժողովրդական կուսակցությունը»՝ 0,1%, «Արդար Հայաստան կուսակցությունը»՝ 0,1%»,-նշել է Նավասարդյանը։

Ոչ մեկին պատասխանն է նշել հարցվածների 13,3%-ը, 10,2%-ը հրաժարվել է պատասխանել, 15,4%-ը դժվարացել է պատասխանել իսկ 27%-ը նշել է, որ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին։

Ռազմագերիներ