Բաքվում կեղծ մեղադրանքներով պահվող պատանդառված անձինք հեռախոսազրույց են ունեցել հարազատների հետ․ Փաստինֆո
Բաքվում կեղծ մեղադրանքներով պահվող պատանդառված անձինք, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, այսօր հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց հարազատների հետ։ Սա առաջին հեռախոսակապն է եղել նրանց նկատմամբ Բաքվի դատարանում մեկնարկած դատական նիստերից հետո։
Հեռախոսազրույցը միակ կապի միջոցն է, որի ժամանակ հարազատները լսում են պատանդառված անձանց ձայնը։