30 Հուն
2025
7.2° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի ղեկավարը Ռուսաստանի փոխարտգործնախարարին խնդրել է իրեն  հանձնել Բաշար ալ-Ասադին

Սիրիայի ղեկավարը Ռուսաստանի փոխարտգործնախարարին խնդրել է իրեն հանձնել Բաշար ալ-Ասադին

Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմադ ալ-Շարաան Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ բանակցությունների ժամանակ խնդրել է Ռուսաստանին հանձնել պաշտոնանկ արված Բաշար ալ-Ասադին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նախօրեին տեղի է ունեցել ռուսական պատվիրակության հանդիպումը Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ Շարաայի հետ: Լրագրողների տվյալներով՝ Սիրիայի ներկայացուցիչը պահանջել է հանձնել Ասադին։ Սիրիական ԶԼՄ-ները հայտնել են, որ Դամասկոսը ցանկանում է Մոսկվայից փոխհատուցում ստանալ, ինչպես նաև «հաշվի առնել անցյալի սխալները»:

Սիրիան Ասադի վերաբերյալ պաշտոնական հրապարակային պահանջ դեռ չի ներկայացրել Ռուսաստանին։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ հանդիպման արդյունքներով ընդգծվել է Ռուսաստանի և Սիրիայի միջև ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա երկկողմ բազմապլանային համագործակցություն կառուցելու ձգտումը։