31 Հուն
2025
-3.9° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գնդակոծվել է ՌԴ Կուրսկի շրջանը. խաղաղ բնակիչ է տուժել

Գնդակոծվել է ՌԴ Կուրսկի շրջանը. խաղաղ բնակիչ է տուժել

Սեփական բնակարանում խաղաղ բնակիչ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանի զանգվածային գնդակոծության հետևանքով: Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը իր Telegram-ալիքում:

«Ուկրաինացի նացիստները շարունակում են Կուրսկի շրջանի զանգվածային գնդակոծությունները։ Ռիլսկի շրջանի Վորոնոկ գյուղում բնակելի տանը հարվածի հետևանքով վիրավորվել է տանտերը: Շինությունը ռումբի հարվածի հետևանքով հրդեհվել է»,-նշել է Խինշտեյնը։

Նրա խոսքով՝ «Բարս-Կուրսկ» ջոկատի կամավորները տարհանում են տուժածին, նրան անհրաժեշտ բժշկական օգնություն կցուցաբերվի:

Պաշտոնյան հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել նաև Կորենևոյի շրջանը։

«Կորենևոյի շրջանում վնասներ են գրանցվել են մի քանի կետերում․ Կորենևո գյուղում երկու տուն է ավերվել, Նիկիպելովկա գյուղում՝ մեկը։ Կորենևո գյուղում գնդակոծությունից հետո հրդեհ է բռնկվել տներից մեկում։ Հարված է հասցվել նաև Սեկերինո գյուղում գտնվող տնտեսական շինությանը։ Բարեբախտաբար տուժածներ չկան»,-հավելել է Հինշտեյնը։

Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ Telegram-ալիքներում տարածված տեղեկությունն այն մասին, որ հարձակումների հետևանքով մի խումբ կամավորներ են տուժել, չի հաստատվել: