Օդային հաղորդակցությունն անհնար է դարձել ամբողջ Բելգիայում
Բելգիայի օդային տարածքում անհնար է դարձել ցանկացած չվերթի իրականացում։ Այս մասին ասվում է Բրյուսելի միջազգային օդանավակայանի տարածած ահաղորդագրության մեջ։
«Օդային հաղորդակցության կառավարման հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով ամբողջ Բելգիայի տարածքում այս պահին օդային հաղորդակցություն հնարավոր չէ իրականացնել: Մենք չգիտենք, թե որքան կտևի այս իրավիճակը», – ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ:
Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ թռիչքներ չեն կարող իրականացվել նաև Շարլերուայի, Անտվերպենի, Օստենդեի և Լիեժի օդանավակայաններում։