Իրանի արտգործնախարարը Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին հինգշաբթի օրը Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել և բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Մոհամմադ Իսմայիլ Դարվիշի և խորհրդի անդամների հետ՝ հայտնում է Mehr-ը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին Կատար կատարած այցի շրջանակներում բանակցություններ է վարել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիի հետ։