31 Հուն
2025
7.2° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական կապի 300 արբանյակ կապահովեն ինտերնետ ամբողջ ԵԱՏՄ տարածքում․ Միշուստին

Ռուսական կապի 300 արբանյակ կապահովեն ինտերնետ ամբողջ ԵԱՏՄ տարածքում․ Միշուստին

2027 թվականին Ռուսաստանը հիմք կձևավորի կապի սեփական արբանյակների խումբ ստեղծելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Digital Almaty 2025 ֆորումում ելույթի ժամանակ:

Նա նշել, որ այդ արբանյակների խումբը հետագայում ուղեծիր դուրս կբերվի շուրջ 300 սարք, որոնք ամբողջությամբ կծածկեն ԵԱՏՄ երկրների տարածքը։

Միշուստինը վստահեցրել է, որ Ռուսաստանի համար թվայնացման ոլորտի առանցքային ուղղություններից մեկը հեռանկարային տիեզերական խմբավորումների և նոր մակարդակի ծառայությունների ապահովման համակարգերի զարգացումն է։

«Հաջորդ տարի պլանավորվում է բարձր էլիպսաձեւ ուղեծիր դուրս բերել կապի չորս տիեզերական սարք, որոնք, այդ թվում, արագ ինտերնետի լայնաշերտ հասանելիության ծառայություններ կմատուցեն ՌԴ ամբողջ տարածքում, ներառյալ Արկտիկայում։ Եվս մեկ տարի հետո հիմք կստեղծենք սեփական ցածր ուղեծրային խումբ ստեղծելու համար» – ասել է Միշուստինը։

Նրա խոսքով ՝ հետագայում ուղեծրում կգործի շուրջ 300 սարք, որոնք կկարողանան ամբողջությամբ փակել ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ բոլոր երկրների պահանջմունքները մատչելի և արագ ինտերնետի հարցում: