Եղել է` օրերով, շաբաթով հաց չեմ կերել` ի հիշատակ մեր նահատակների. Փաշինյանի ասուլիսը` կետերով
Ցեղասպանության փաստն անհերքելի է։
Կարո՞ղ է մենք չափից ավելի հույս ենք դնում արտաքին աշխարհի խրախուսողներին, կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների վերաբերյալ մեր վերաբերմունքը։
Երևանն ու Բաքուն պետք է հրաժարվեն դատական վեճերից։ Դա վերաբերում է ոչ միայն միջազգային ատյաններում հայցերին։ Այդ հարցը երկկողմ հարաբերություններում սպառնում է էսկալացիաներով։ Այսպես այդ ռիսկերը կառավարելի ենք դարձնում։
Իրատեսական ու էժան տարբերակը կլինի Մեղրիի երկաթուղիով Արևմտյան Ադրբեջանից` այսինքն Զանգելանի շրջանից, Մեղրիով Նախիջևան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ կապը։ Այս առաջարկն ենք արել Ադրբեջանին և սպասում ենք դրական պատասխանին:
Հայաստանը ԵԱՏՄ-ում իրեն վատ չի զգում։
Մենք պատմական Հայաստանի ու իրական Հայաստանի ընտրանքի մեջ պետք է որդեգրենք իրական Հայաստանը՝ որպես ՀՀ պետական ռազմավարություն այսօր, վաղը և ընդմիշտ։
Գործարանային արտադրության զենք երբեք նվեր չենք ստացել։
Փորձ է արվում ներկայացնել, թե վարչապետն ու իր ընտանիքը դադարել են սովորական սնունդ օգտագործել։ Աշխարհի բոլոր առաջնորդները հաց ուտում են անկախ նրանից՝ ինչ բարդ իրադարձություններ են երկրում։
Եղել է օրերով, շաբաթով հաց չեմ կերել։ Շատ կոնկրետ պատճառով, օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերին, եղել է 1 շաբաթ ես բացի ջրից, ուրիշ ոչ մի բան չեմ ընդունել, 2021 թվականի նոյեմբերին էլ է եղել տենց բան։ Ես, ի հիշատակ մեր նահատակների, մի շաբաթ բացի ջրից որևէ ուրիշ բան չեմ ընդունել։ Ամսաթվերն էլ կարող եմ ասել` 2021 նոյեմբերի 1-ից 8-ը։
Այս տարի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ոչ միայն Հայաստանի ամենախոշոր հարկատուն է, այլև առաջին անգամ պետական բյուջեն 33 մլրդ դրամի շահաբաժին է ստացել որպես սեփականատեր: