31 Հուն
2025
7.2° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ին անդամակցելն ինքնաբերաբար կհանգեցնի ԵԱՏՄ-ի հետ մաքսատուրքերի վերադարձին, և դա կլինի ինքնիշխան երկրի որոշումը. Զախարովա

ԵՄ-ին անդամակցելն ինքնաբերաբար կհանգեցնի ԵԱՏՄ-ի հետ մաքսատուրքերի վերադարձին, և դա կլինի ինքնիշխան երկրի որոշումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցելու ՀՀ ցանկությանը: Նա նշել է, որ կան կոնկրետ թվեր, կա տնտեսություն:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն տնտեսական օգուտների մասին է և ՀՀ-ին լուրջ տնտեսական օգուտներ է բերում: Այդ մասին խոսել են նաև հենց ՀՀ-ում: Զախարովան շեշտել է, որ այդ առավելությունները բխում են արտահանումից՝ հիմնականում ՌԴ:

Նա նշել է, որ արտահանումից ստացված գումարներն արդար աշխատած գումարներ են: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու ուղղությանը, ապա ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելությունները կվերանան: Զախարովան հիշեցրել է, որ ԵՄ-ին անդամակցելն ինքնաբերաբար կհանգեցնի ԵԱՏՄ-ի հետ մաքսատուրքերի վերադարձին, և դա կլինի ինքնիշխան երկրի որոշումը, ինչի իրավունքն այն ունի:

Պարզապես պետք է հասկանալ, թե ինչիդա կհանգեցնի:

«Նման սցենարի դեպքում՝ կքանդվի տասնամյակներ շարունակ ձևավորված արտադրական շղաթան», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ, ըստ որոշ գնահատականների, ՀՀ արտահանումը կնվազի գրեթե 80%-ով: