Մինսկի խումբը պարզապես կորցրել է իր գործունեության իմաստը․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը 2022 թվականի փետրվարին։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել հենց և բացառապես ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով: Նրանք հրաժարվել են կապ հաստատել ռուս համանախագահի հետ և չեղարկել են նախապես ծրագրված բոլոր միջոցառումները, ովքեր մինչ այսօր չեն բերել իրենց այդ քայլի պատճառները։
Իսկ ավելի ուշ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարները և ԵՄ ներկայացուցչը համատեղ հայտարարություն են ընդունել։
Եվ այս ամենը հանգեցրել է նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրել է իր գործունեության իմաստը։