Ձերբակալված Ղարիբ Բաբայանն արցախցի է, փաստաբան Աբգար Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել անվճար ստանձնել նրա շահերը
Ամոթի զգացումը սահմաններ չունի․ գրում է փաստաբան Աբգար Պողոսյանը՝ անդրադառնալով ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը, ըստ որի` Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։
«Թրքահպատակ իշխանությունը շարունակում է իր որսն իրական հայերի նկատմամբ։ Սա պարզապես աննկարագրելի է, սա չունի բացատրություն։ Պատրաստ եմ անվճար ստանձնել հիշյալ քաղաքացու շահերը։ Հիշում եք չէ՞, նման հոդվածով, ինչպես դատարանում սպանեցին մեր հայրենակցին, և հիմա էլ հայասպանները շարունակում են նույն ձև, որովհետև չեն արժանանում դիմադրության»,-նշել է փաստաբանը։
Նշենք, որ ձերբակալված Ղարիբ Բաբայանն արցախցի է։