02 Փտր
2025
1.2° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինական պատերազմի ավարտից հետո պետք է վերականգնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Իսպանիայի արտգործնախարար

Ուկրաինական պատերազմի ավարտից հետո պետք է վերականգնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Իսպանիայի արտգործնախարար

Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ El Diario-ին տված հարցազրույցում ասել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Ըստ դիվանագետի, բոլորը հասկանում են, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո Եվրոպան նախկինի պես բավականին երկար սահման կունենա Ռուսաստանի հետ։

«Կարծում եմ, որ բոլոր եվրոպացիները շատ հստակ պատկերացնում են, թե ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները Պուտինի հետ, ինչպիսին է մեր դիրքորոշումը ագրեսիվ պատերազմի նկատմամբ, և միևնույն ժամանակ մենք բոլորս հասկանում ենք, որ այն օրը, երբ խաղաղություն հաստատվի, Եվրոպան նախկինի պես բավականին երկար սահման կունենա Ռուսաստանի հետ, և մենք պետք է վերականգնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բայց պետությունների միջև ինքնիշխան իրավահավասարության և փոխադարձ հարգանքի, եվրոպական նախագծի նկատմամբ հարգանքի հիման վրա, որը ժողովրդավարության, բազմակարծության, հանդուրժողականության և խաղաղության նախագիծ է», – Իսպանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքն է մեջբերել լրատվամիջոցը։