18 Հուլ
2025
26.3° c ԵՐԵՎԱՆ
15.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն ակտիվացրել է Երևանի և Բաքվի հետ դիվանագիտական շփումները. Բաղայի

Իրանն ակտիվացրել է Երևանի և Բաքվի հետ դիվանագիտական շփումները. Բաղայի

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը. Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

Նրա խոսքով՝ կովկասյան տարածաշրջանի և նրա բոլոր հարևանների անվտանգությունը շատ կարևոր է Իրանի համար։

«Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ, դիվանագիտական փոխանակում կա, որն ակտիվացել է վերջին օրերին»,-ասել է Բաղային:

Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասի անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու համար, այդ թվում՝ երկու երկրների միջև երկխոսության զարգացմանը նպաստելու միջոցով:

Ռազմագերիներ