Քաղաքային իշխանությունը թող հրապարակի առաջարկած փաթեթների գնման վիճակագրությունը․ Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է․
«Ասուլիսով ամփոփում ենք բոյկոտի այսօրվա գործողությունները։ Մի քանի հիմնական ուղերձներ ենք առանձնացրել։
ՔՊ-ականներն ասում են՝ «Վերադարձ հին, կանխիկ վճարման համակարգին չի լինելու»։ Մենք ասում ենք՝ մեր պայքարը միասնական տոմսային համակարգի դեմ չէ, ավելին, հենց մե՛նք ենք սկսել անկանխիկ համակարգի ներդրումը։ Մեր պայքարը նրա համար է, որ անկանխիկ համակարգը ներդրվի՝ առանց թանկացման։
Բոյկոտը հանգիստ, իր ընթացքով գնում է, շատ ու շատ քաղաքացիներ միանում են բոյկոտին։
Քաղաքային իշխանություններին հորդորում եմ հրապարակել հունվար ամսին եւ վերջին օրերին իրենց առաջարկած փաթեթների գնման վիճակագրությունը եւ ընդհանրապես, տրանսպորտային համակարգի մուտքերի վիճակագրությունը։
Վարորդները շատ պարկեշտ են պահում իրենց եւ չեն խոչընդոտում բոյկոտին, շնորհակալություն իրենց դրա համար։
Իշխանութան՝ օրեր առաջ տարածած «բոբոները» հսկիչների եւ տուգանքների մասին, սուտ են, տուգանք չկա եւ չի կարող լինել։
Բոյկոտի «հմայնքն» այն է, որ այն ապակենտրոնացված պայքար է եւ մարդկանց պետք չէ հատուկ ինչ-որ տեղ գնալ կամ կտրվել գործերից։ Միակ բանը, որ պետք է անել՝ նստել ավտոբուս եւ վճարել 100 դրամ։ Եթե վարորդը չի ուզում վերցնել, ապա կարող եք նաեւ վճարել։
150 դրամ սակագինը միայն եւ միայն ժողովրդի պայքարի արդյունքն է, բայց իշխանությունները լավ չեն հասկացել, լավ կանեն՝ խելքները գլուխները հավաքեն եւ վերադառնան 100 դրամ սակագնին»։