Թուրքիան Էրդողանի հանձնարարությամբ կընդունի ազատ արձակված 15 պաղեստինցի բանտարկյալի. ԶԼՄ
Թուրքիան կընդունի ազատ արձակված 15 պաղեստինցի բանտարկյալի. այս մասին հայտնում է «Habertürk» հեռուստաալիքը:
«Թուրքիան հոգացել է պաղեստինցիների մասին, որոնք ստիպված են եղել լքել իրենց երկիրը և հեռանալ։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով Թուրքիան կընդունի նրանցից 15-ին»,- նշում է հեռուստաալիքը։
Նշենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ զինադադարի գործարքի շրջանակում փետրվարի 1-ին ազատ է արձակել երեք քաղաքացիական պատանդի, որոնք նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեն։
Հունվարի 19-ից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ է գործում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։
Փետրվարի 1-ին տեղի ունեցավ պատանդների չորրորդ փոխանակումը գործարքի առաջին փուլի շրջանակում (այդ փուլում նախատեսում է 42 օրվա ընթացքում շուրջ 1000 պաղեստինցի բանտարկյալների դիմաց 33 իսրայելցի պատանդի ազատ արձակել)։