19 Ապր
2025
20.3° c ԵՐԵՎԱՆ
9.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն ողջունում է Թրամփի հայտարարությունը` Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը սխալ համարելու մասին

ՌԴ-ն ողջունում է Թրամփի հայտարարությունը` Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը սխալ համարելու մասին

Ըստ էության, առաջին անգամ Արևմուտքի առաջատար երկրի առաջնորդը խոսում է Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք ներքաշելը սխալ լինելու մասին։

Ռուսաստանը ողջունում է Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը սխալ լինելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը: Այդ մասին Մոսկվայում օտարերկրյա դեսպանների հետ կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նախարարը հիշեցրել է, որ Թրամփն իր առաջին ելույթներից մեկում, քննադատելով նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ, նրա գլխավոր սխալներից մեկը համարել է Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելը:

«Առաջին անգամ արևմտյան առաջնորդը (և ոչ թե պարզապես արևմտյան, այլ ԱՄՆ նախագահը) ասաց, որ գլխավոր սխալներից մեկը Ուկրաինան ՆԱՏՕ ներքաշելն էր: Եվ առաջին անգամ ՆԱՏՕ-ի խնդիրը ԱՄՆ-ն պատրաստ է լրջորեն քննարկել», – ասել է Լավրովը։

Ռազմագերիներ