Վրաստանի խորհրդարանը մնացել է առանց ընդդիմության
Վրաստանի խորհրդարանը մնացել է առանց ընդդիմության` 49 պատգամավորներ (խորհրդարանի մեկ երրորդը) զրկվել են մանդատներից: Իշխող կուսակցության որոշումը խորհրդարանի նիստում հրապարակել է մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։
Պատգամավորների լիազորությունները վաղաժամկետ են դադարեցվել։
Խոսքը «Միասնություն – ազգային շարժում», «Կոալիցիա հանուն փոփոխությունների» և «Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասին է, որոնք անցել են խորհրդարան, բայց չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Նրանք իրենց լիազորությունները դադարեցնելու պահանջով դիմել էին դեռ դեկտեմբերին։
Այժմ Վրաստանի խորհրդարանում 101 պատգամավոր է մնացել` 81–ը՝ իշխող «Վրացական երազանքից», 8–ը՝ ընդդիմադիր «Ժողովրդի ուժից», 12–ը՝ «Գախարիա հանուն Վրաստանի» կուսակցությունից։ Այս ընդդիմադիրները նույնպես չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, բայց իրենց լիազորությունները դադարեցնելու դիմում չեն ներկայացրել: