06 Փտր
2025
4.3° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի ՊՆ ղեկավարը հանձնարարել է ծրագիր պատրաստել Գազայում գտնվող պաղեստինցիների համար

Իսրայելի ՊՆ ղեկավարը հանձնարարել է ծրագիր պատրաստել Գազայում գտնվող պաղեստինցիների համար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հանձնարարել է ծրագիր պատրաստել, որը թույլ կտա Գազայի բնակիչներին ինքնակամ լքել անկլավը. այս մասին հայտնել է Իսրայելի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Ողջունում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը։ Գազայի բնակիչներին պետք է տրվի ելքի ազատություն, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում: Պլանը կներառի ցամաքային անցումներով ելքի տարբերակներ, ինչպես նաև ծովով և օդով ելքի համար հատուկ միջոցներ», – հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Կացը հավելել է` կարգադրել է այնպիսի ծրագիր մշակել, որը թույլ կտա Գազայի ցանկացած բնակչի մեկնել աշխարհի ցանկացած կետ, որը կընդունի նրան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հայտարարել էր Գազայի հատվածը «հսկողության տակ վերցնելու» ծրագրերի մասին: