Հայաստան- Ադրբեջան սահմանազատումը չի կարող ազդել Հայաստան- Իրան սահմանի վրա․Հայաստանում Իրանի դեսպանի ասուլիսը՝ կետերով
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակմանն այն դեպքում, եթե դա այն իրականացվում է երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության, իրավազորության ներքո։
Այն երթուղին, որ անցնում է Իրանի տարածքով, ամբողջությամբ Իրանի իրավազորության, տարածքային ինքնիշխանության ներքո է, մաքսային կանոնակարգումներն արվում են Իրանի օրենսդրությանը համապատասխան։ Ադրբեջանը նախկինում ունեցել է Իրանի տարածքով դեպի Նախիջևան հաղորդակցություն, 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանն ավելի է մոտեցել Իրանի և Հայաստանին սահմանին։
Ադրբեջանական կողմին առաջարկել ենք նոր կետով շարունակել բեռնափոխադրումները դեպի Նախիջևան։ Երբ ավարտվեն ճանապարհաշինական աշխատանքները, ադրբեջանական մեքենաները կարող են այդ ճանապարհով, որի երկարությունը 50 կմ է, հասնել Նախիջևան։
Հայաստանի իշխանություններն Իրանին հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ չէ։ Եվ Հայաստանի իշխանություններն ընդգծել են, որ չեն ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք դեմ են երկկողմ հարաբերություններին կամ Իրանի շահերին։
Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Տարածաշրջանի երկրների շարքում միայն Իրանն է այս հարցում Հայաստանի կողքին կանգնած։ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը չի կարող ազդել Հայաստան-Իրան սահմանի վրա։