
Զախարովան վերաստուգել է Ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ երբեք չէր սպասի, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՀՀ պետության, ժողովրդի և էթնոսի կոնսիլիդացված մոտեցումը, կենթարկվի ինչ-որ մի փոփոխության ներսից։
«Սակայն, տեսնում եք, թե ինչպիսի հայտարարություններ ենք մենք լսում վերջերս։ Հիմա ես խոսում եմ Դավոսում հայտարարությունների մասին», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ ինքը վերաստուգել է մեջբերումները, որոնք եկել են Դավոսից։
Նրա խոսքով՝ ՌԴ դիրքորոշումն արտացոլվում է ՌԴ Պետդումայի համապատասխան որոշման մեջ և փոփոխման ենթակա չէ։