12 Մայ
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
18.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն, Ադրբեջանն ու Իրանը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծ են իրականացնում․ Զախարովա

ՌԴ-ն, Ադրբեջանն ու Իրանը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծ են իրականացնում․ Զախարովա

Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի, մասնավորապես՝ երկաթուղային գծի ընդլայնման նախագիծ են իրականացնում։ Այդ մասի նիր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ավտոմոբիլային երթուղին, ի դեպ, վաղուց է գործում։ Բեռնափոխադրումների ծավալները տարեցտարի աճում են վստահ տեմպերով։ Այժմ մենք զբաղվում ենք միջանցքի արևմտյան հատվածում նման անխափան երկաթուղային լոգիստիկայի ստեղծմամբ։ Դա հնարավոր կլինի Ռեշտ և Աստարա քաղաքների միջև հատվածի կառուցման նախագծի իրականացումից հետո։ Այն 162 կմ երկարությամբ հատված է»,- հավելել է Զախարովան։

Ռազմագերիներ