25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաջողվել է որոշում կայացնողների միջև կոնսենսուս հաստատել․ ԿԽՄԿ

Հաջողվել է որոշում կայացնողների միջև կոնսենսուս հաստատել․ ԿԽՄԿ

Հետևողական դիվանագիտական ջանքերի շնորհիվ՝ Կարմիր խաչի միջազգային
կոմիտեին (ԿԽՄԿ) հաջողվել է որոշում կայացնողների միջև մարդասիրական կոնսենսուս հաստատել,
ինչի արդյունքում այսօր Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուր և առաջին անհրաժեշտության
բժշկական պարագաներ են միաժամանակ հասցվել կարիքի մեջ հայտնված մարդկանց։

Հիշեցնենք, որ այսօր Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և Բերձորի միջանցքով
Ստեփանակեր մեկական բեռնատար է հասցվել։ Տեղեկատվական շտաբը հայտնել է, որ առաջիկա
օրերին հումանիտար բեռ է տեղափոխվելու նաև ՌԴ-ից։